Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ

Արոնյանը կարևոր հաղթանակ տարավ
14.05.2013 | 23:51

Նորվեգական մրցաշարի վեցերորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակից Ջոն Լյուդվիգ Համմերը չհասցրեց էլ սկզբնախաղից մի կարգին դուրս գալ` ընկնելով հայ գրոսմայստերի անկասելի գրոհի տակ: Արդյունքում` անխուսափ պարտություն: Արոնյանի ակտիվում է արդեն 3,5 միավոր: Առանձնակի հետաքրքրությամբ էր սպասվում Անանդ-Կարյակին դիմակայությունը: Ռուս գրոսմայստերը նախորդ տուրում Կառլսենից կրած պարտությունից հետո կարողացավ աշխարհի չեմպիոնի հետ խաղում դժվարին կես միավոր վաստակել: Օրվա մրցախաղերից ամենավերջինն ավարտվեց Կառլսեն-Ռաջաբով դիմակայությունը: Հաղթեց նորվեգացին: Այսպիսով` առաջատարը շարունակում է մնալ Կարյակինը: Նրա անվան դիմաց գրանցված է 4,5 միավոր: Երկրորդը Կառլսեն է` 4 միավոր: Երրորդ-չորրորդ հորիզոնականներում են Արոնյանն ու Նակամուրան` 3,5-ական միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ